Կանադահայ գործարարները մտադիր են $ 10,5 մլն-ի ներդրում անել ՀՀ-ում

Կանադահայ գործարարները մտադիր են $ 10,5 մլն-ի ներդրում անել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ից 28-ը աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում «Բիզնես Արմենիայի» պատվավոր ներկայացուցիչ, գործարար Վան Լապոյանը պատրաստակամություն է հայտնել $5 մլն-ի ներդրում կատարել Հայաստանում: Այս մասին հայտնում է Ավինյանի մամուլի գրասենյակը:

Եվս $5,5 միլիոն դոլարի համատեղ ներդրումային ծրագիր ունեն «Կասկադ գարդենզ» ընկերության ներկայացուցիչներ Շանթ Ղազարյանը (Տորոնտոյից), Րաֆֆի Դուդակլյանը (Հայաստանից), Անդրե Գումուշջյանը (Բրյուսելից) և Սահակ Արսլանյանը (Նյու Յորքից), որով նախատեսվում է Կասկադի տարածքում հաջորդ տարվա մարտից շինարարական նախագիծ սկսել:

Ավինյանի գլխավորած պատվիրակությունը հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների և գործարարների հետհանդիպումներում ներկայացրել է Հայաստանում առկա գործարար հնարավորությունները, ներդրումային միջավայրը: Գործարարները հետաքրքրություն են ցուցաբերել բարձր տեխնոլոգիաների ոլորտի, հայկական մեղրի, գինու և դեղագործական ապրանքների արտահանման նկատմամբ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիի հետ, քննարկել առաջիկայում քաղաքապետի Հայաստան այցելելու հնարավորությունը: Քաղաքապետը Ջ. Թորին հաջորդ տարի գործարարների ուղեկցությամբ Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել:

Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն այցելել են Կանադայում երկրորդ խոշոր էլեկտրական սարքավորումներ արտադրող «Ռեքս Փաուր Մագնետիքս» ընկերություն, որը փոքր մասնաճյուղ ունի Հայաստանում: Քննարկվել է հայաստանյան մասնաճյուղն ընդարձակելու և հետագայում դրա արտադրանքը ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանելու հնարավորությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---