Շաբաթն առաջնագծում. Ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր են նկատվել

Շաբաթն առաջնագծում. Ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր են նկատվել

PanARMENIAN.Net - Հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում առջնային գծի տարբեր հատվածներում դիտարկվել են ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր, իսկ արևելյան ուղղությամբ նկատվել է նաև ականորսիչ ինժեներական տեխնիկա:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունիսի 29-ին պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Դավիթ Տոնոյանը զրուցել է մայիսի 13-ի երեկոյան մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի գնդակից վիրավորում ստացած Շամխալ Պետրոսյանի հետ, տեղեկացել նրա առողջական վիճակի մասին։ Նախարար Տոնոյանը մարտական հերթապահությունը գերազանց իրականացնելու համար Շամխալ Պետրոսյանին պարգևատրել է Վազգեն Սարգսյան մեդալով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---