Նախարար. Մտադիր ենք էներգետիկ համակարգի ռազմավարություն մշակել

Նախարար. Մտադիր ենք էներգետիկ համակարգի ռազմավարություն մշակել

PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել է, որ նախարարությունը նպատակ ունի էներգետիկ համակարգի ռազմավարություն մշակել: Aysor.am-ի փոխանցմամբ, Գրիգորյանն այդ մասին ասել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունում մեկնարկած էներգետիկայի բնագավառի մասնագետների հետհանդիպում-քննարկման ընթացքում:

«Պաշտոնը ստանձնելուց առ այսօր ես ստանում եմ բազմազթիվ դիմումներ, այդ թվում՝ առաջարկություններ էներգետիկ ոլորտի բարեփոխումների, համակարգի ռազմավարության և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։ Որպեսզի չմնան թղթի վրա, ես որոշեցի բոլորին հրավիրել բաց քննարկման, որպեսզի ինքս անձամբ լսեմ առաջարկությունները», - նշել է նախարարը։

Նա հավելել է, որ հանդիպման ժամանակ հնչած բոլոր առաջարկությունները կքննարկվեն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---