Վարչապետը հուլիսի 11-ին Բրյուսել կմեկնի

Վարչապետը հուլիսի 11-ին Բրյուսել կմեկնի

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-12-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կլինի Բրյուսելում. նա կհանդիպի Եվրոպական միության ղեկավարության հետ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Նա նշել է նաև, որ հուլիսին արտաքին գործերի նախարարի արտասահմանյան մի քանի այց է ծրագրվում, որոնց ժամկետները հստակեցվում են։

Հուլիսի 6-ին նախատեսվում է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության մշտական փոխպետքարտուղար Սայմոն Մակդոնալդի այցը Հայաստան:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնությունում, և մեկ պաշտոնական այց է կատարել Վրաստանի Հանրապետություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---