Բաբայան. Արցախը հետևում է Արդբեջանի զորավարժություններին և պատրաստ է արձագանքել ցանկացած զարգացման

Բաբայան. Արցախը հետևում է Արդբեջանի զորավարժություններին և պատրաստ է արձագանքել ցանկացած զարգացման

PanARMENIAN.Net - Արցախը հետևում է Ադրբեջանում մեկնարկած զորավարժություններին և պատրաստ է արձագանքել ցանկացած զարգացման: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, հայտնում է Aysor.am-ը:

«Արցախում շատ հանգիստ տրամադրություն է, իհարկե, բանակը բերվել է պատրաստության համապատասխան աստիճանի և սա բնական է, որովհետև նույնիսկ, եթե բարեկամական հարևան երկրներում է զորավարժություն լինում, մյուս երկրների զինված ուժերը բերվում են պատրաստության այդ աստիճանին: Սա ընթացակարգ է: Առավել ևս, երբ մենք ունենք հակառակորդ, որը չի էլ թաքցնում իր նպատակաները», - ասել է Դավիթ Բաբայանը:

Նա ընդգծել է, որ, իհարկե, բանակը պետք է միշտ հզոր լինի, սակայն, նմանատիպ մարտահրավերներին արձագանքելը միայն Զինված ուժերի խնդիրը չէ:

«Ճակատից բացի պետք է նաև ամուր թիկունք: Իսկ ամուր թիկունքը` միասնականությունն է»,- ամփոփել է Բաբայանը:

Հուլիսի 2-6-ը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն տարբեր տեսակի զորքերի, հատուկ նշանակության ուժերի, բանակի տարբեր միավորումների մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:Զորավարժություններին կմասնակցի մոտ 20.000 զինծառայող, մինչև 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի ավելի քան 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր տարբեր նշանակության բանակային և ճակատային ավիացիա:

Ընթերցեք նաև. ՀՀ ԶՈւ-ն թույլ չի տվել հակառակորդին ամրապնդել դիրքերը Նախիջևանի ուղղությամբ. Կա 1 վիրավոր (վիդեո)

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---