Ադրբեջանն Ուկրաինայից 10 Ան-178 ինքնաթիռ կգնի 2 հուլիսի 2018 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինական «Անտոնով» պետական ձեռնարկությունը հուսալի պայմանագիր ունի Ադրբեջանի հետ, որով պետք է 10 Ան-178 ինքնաթիռ առաքի այդ երկիր: Այդ մասին հայտարարել է ընկերության նախագահ Ալեքսանդր Դոնեցը՝ հավելելով, որ առաջիկա 5 տարում, բարենպաստ պայմանների դեպքում, ընկերությունը մտադիր է առնվազն 5-8 ինքնաթիռ արտադրել: Ըստ նրա, սերիական Ան-178-ը կհագեցվի «Մոտոր Սիչ» ընկերության արտադրության Դ-436ՖՄ նոր շարժիչներով, հայտնում է LIGA.net-ը: Դոնեցը նաև նշել է, որ Ադրբեջանի համար նախատեսված ինքնաթիռները կարտադրվեն, երբ ներկրվող մասերը լիովին փոխարինվեն տեղական արտադրության մասերով, և փորձարկումներից հետո: «2 շաբաթ առաջ ադրբեջանական պատվիրակությունը եկել էր բանակցությունների: Նրանք շատ լավ են հասկանում իրավիճակը, գիտեն, որ չենք կարող կառուցել ու առաքել ինքնաթիռը ռուսական արտադրության մասերով: Նրանք ունեն այդ ինքնաթիռների կարիքը, ուստի պատվիրատուն պատրաստ է սպասել, երբ կավարտենք բոլոր մասերը տեղական արտադրության մասերով համալրելու աշխատանքը»,-ասել է Դոնեցը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանական օդուժը համալրվել է ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներով։ Bell-412-ը երկու շարժիչով ուղղաթիռ է, որը կարող է կիրառվել, թե քաղաքացիական, թե մարտական նպատակներով։ Այն ոչ ռուսական արտադրության առաջին ուղղաթիռն է Ադրբեջանի օդուժում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |