Deutsche Welle-ն՝ ՀՀ նոր իշխանությունների մասին. Ինչպիսին են ցույցերի մասնակիցները նախարարների դերում

Deutsche Welle-ն՝ ՀՀ նոր իշխանությունների մասին. Ինչպիսին են ցույցերի մասնակիցները նախարարների դերում

PanARMENIAN.Net - Մայիսի կեսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նշանակվեց այդ պաշտոնում օրեր տևած փողոցային բողոքներից հետո, ձևավորեց նոր կառավարությունը: Նախարարների միջին տարիքը 40-ից մի փոքր է ավելի:

Ինչպես և խոստացել էր Փաշինյանը, նոր կառավարությունում չկան գործարարներ և օլիգարխներ, ինչն, ընդհանուր առմամբ, հավանություն է ստացել հանրության շրջանում: Ավելի հոռետեսորեն է երկրի բնակչությունը վերաբերում այն հանգամանքին, որ պատասխանատու պաշտոնները ստանձնել են հիմնականում վարչական աշխատանքի փորձ չունեցող երիտասարդներ, գրում է Deutsche Welle-ն:

Ի՞նչ սկզբունքով է ձևավորել կառավարությունը Փաշինյանը: Քաղաքագետ Միքայել Զոլյանը 3 խումբ է առանձնացնում: «Առաջին խումբը դա Փաշինյանի թիմն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու բողոքի շարժման ակտիվ մասնակիցները»,-պարզաբանում է փորձագետը: Որպես առավելություն նա նշում է նրանց «երիտասարդ լինելը, լավ, չարատավորված հեղինակությունը, կոմունիկացիայի ժամանակակից մեթոդներին տիրապետելը»:

«Հետաքրքրական է, որ ժողովրդի շրջանում մեծ հեղինակություն է ձեռք բերել ԱԱԾ տնօրեն 39-ամյա Արթուր Վանեցյանը, մինչդեռ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող մարդկանցից վախենում էին և նույնիսկ ատում: 1,5 ամսվա աշխատանքի ընթացքում նա հասցրել է բազմամիլիոնանոց հանցավոր սխեմաներ բացահայտել ՊԵԿ պաշտոնյաների մասնակցությամբ, բացահայտել պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր գումարների յոււրացման դեպքեր որոշ զորամասերում: Չեն խուսափել պատասխանատվությունից նաև նախկին իշխանական վերնախավի հարազատները: Արդեն քրգործեր են հարուցվել երկրի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր և նրա ընտանիքի անդամների դեմ»,-նշում է պարբերականը:

Ըստ Զոլյանի, այս խմբի գլխավոր թերություններից մեկը բարձր պաշտոններում աշխատանքի փորձի բացակայությունն է, թեև, դա այս պայմաններում, ավելի շուտ առավելություն է:

«Մյուս խումբը պայմանականորեն ասած տեխնոկրատներն են, պրոֆեսիոնալները, որոնք կարևոր դիրքեր են զբաղեցրել նաև նախկին իշխանության օրոք, բայց չեն եղել կոռուպցիոն սկանդալների մասնակից»,-պարզաբանել է փորձագետը:

Իսկ երրորդ խումբն, ըստ նրա, Փաշինյանի դաշնակիցներն են այլ կուսակցություններից, որոնք կազմեցին կոալիցիոն կառավարությունը: Այդ կուսակցությունների մի մասի հետ գործակցությունը ժամանակավոր է, քանի ոև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, հավանաբար, առանձին կմասնակցեն ԱԺ ընտրություններին:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նոր կառավարության գլխավոր նվաճումն է համարում այն, որ իշխանությունը կատարում է կոռուպցիայի դեմ պայքարելու վերաբերյալ խոստումը: Ըստ նրա, ամենագլխավոր խնդիրը, որը դեռ պետք է լուծի նոր կառավարությունը, դա կոռուպցիան որպես երևույթ արմատախիլ անելն է, թույլ չտալը, որ այն հարմարվի նոր իրողություններին, ինչպես նաև թույլ չտա, որ մեծ փողերը «փախչեն» երկրից, ինչը կարող է վատթարացնել տնտեսական իրավիճակը երկրում:

Կառավարության գործունեության մեկ այլ առավելություն Զոլյանը համարում է թափանցիկ գործելաոճը: «Եվ Փաշինյանը, և կառավարության անդամները հաճույքով են շփվում մամուլի հետ, անմիջական կապ են պահում հանրության հետ սոցցանցերի միջոցով»: Ինքը վարչապետը, կրթության և առողջապահության նախարարները կանոնավոր կերպով ուղիղ եթեր են դուրս գալիս սոցցանցերի միջոցով, պատասխանում են հարցերին:

Որպես նոր կառավարության թերություն փորձագետը նշում է բարեփոխումների ընդհանուր ռազմավարության բացակայությունը և համակարգման պակասը տարբեր գերատեսչությունների միջև, ճիշտ է, նշվում է, որ պատճառն այն է, որ թիմի անդամները դեռ միասին աշխատելու բավարար փորձ չունեն:

Այնուամենայնիվ, ըստ Ռուբեն Մեհրաբյանի, նոր կառավարությունը շատ ժամանակ չունի: «Արդեն աշնան սկզբին, երբ կլրանա նոր կառավարության աշխատանքի 100 օրը, բոլոր չլուծված հարցերը կարող են բարձրացվել նոր սրությամբ ոչ միայն ընդդիմադիրների, այլ նաև նոր իշխանություններին սատարողների կողմից»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---