Access-ը պատրաստ է $200 մլն ներդնել ՀՀ-ում հողմակայանների կառուցման համար

Access-ը պատրաստ է $200 մլն ներդնել ՀՀ-ում հողմակայանների կառուցման համար

PanARMENIAN.Net - Հայաստանում հողմային կայաններ կառուցելու նպատակով Access ընկերությունը պատրաստակամ է 200 միլիոն դոլարի ներդրում կատարել: Այդ մասին հայտարարել է Access ընկերության գործադիր տնօրեն Վահիդ Ֆոթուհիին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հետ հանդիպմանը:

Քննարկվել են հողմային էներգետիկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Կողմերն անդրադարձել են «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության կողմից Գեղարքունիքի մարզում 130 ՄՎտ գումարային հզորության հողմային էլեկտրակայանի կառուցման ծրագրին։ Վահիդ Ֆոթուհին իր գոհունակությունն է հայտնել քամու ռեսուրսի չափումների ադյունքից և նշել, որ Access ընկերությունը պատրաստակամ է ծրագիրը տարածել մյուս մարզերում ևս:

Արթուր Գրիգորյանը, խոսելով վերականգնվող էներգետիկայի բնագավառի առաջնահեթություններից, կարևորել է հողմային կայանների կառուցումը և նշել, որ նախարարությունը պատրաստակամ է քննարկել ներդրումային այն առաջարկներն ու նախագծերը, որոնք նոր թափ կհաղորդեն ծրագրի իրականացմանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարար Գրիգորյանը նշել է, որ փոխշահավետ գործակցության համար դրվել է ամուր հիմք և ստեղծվել են բարենպաստ պայմաններ Հայաստանում Access ընկերության առաջիկա ներդրումները արդյունավետ կերպով իրականացնելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---