«Օլիմպավանում» ծեծկռտուքի վերաբերյալ քրգործն ուղարկվել է ՀՔԾ

«Օլիմպավանում» ծեծկռտուքի վերաբերյալ քրգործն ուղարկվել է ՀՔԾ

PanARMENIAN.Net - «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ Քննչական կոմիտեում հարուցված քրգործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Նա նշել է, որ որոշումը պայմանավորված է նրանով, որ տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։

Հուլիսի 2-ին «Օլիմպավան» համալիրում ծեծվել է բռնցքամարտիկ Նիկոլայ Հարուտյունովի հայր Վյաչեսլավ Հարությունովը։ Ոստիկաններին նա ասել է, որ նրան ծեծել են մի քանի հոգի, այդ թվում՝ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն, ընդ որում՝ առաջին հարվածը հասցրել է ինքը Ծառուկյանը։

Էդուարդ Բաբայանը ձերբակալված է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---