Քոչունց. Զինված ուժերի համալրման խնդիր չկա 4 հուլիսի 2018 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Զինված ուժերի համալրման խնդիր չկա: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԶՈւ ԳՇ Կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը՝ հավելելով, որ ԶՈւ համալրումը խառը սկզբունքով իրեն արդարացնում է: «Մենք համալրման խնդիրներ որպես այդպիսին չունենք և իրեն արդարացնում է խառը սկզբունքով Զինված ուժերի համալրումը՝ պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայությամբ», - ասել է Կամո Քոչունցը, հայտնում է Aysor.am-ը: Որպես օրինակ նա բերել է ՀՀ պետական սահմանի պահպանությունը, որը հիմնականում իրականացվում է պայմանագրայինների միջոցով: «Նրանք հիմնականում հարակից գյուղերից են և սա բավկանին արդյունավետ է», - ասել է Կամո Քոչունցը: Հուլիսի 2-ին մեկնարկել է 2018-ի ամառային զորակոչը՝ պարտադիր զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |