Պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի նախագահը![]() 4 հուլիսի 2018 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան: Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելայի հանդիպումը: Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ ![]() ![]() Նշվում է, որ հայկական առաքելությունը բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով ՀՔԾ-ն չի մեկնաբանել գործարար Խաչատուր Սուքիասյանին հարցաքննելու լուրը ՀՔԾ-ն այժմ հետաքննում է Պողոսյանի՝ օֆշորային երեք ընկերության հետ կապը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |