«Սասնա ծռերից» Էդվարդ Գրիգորյանն ազատ է արձակվել գրավի դիմաց

«Սասնա ծռերից» Էդվարդ Գրիգորյանն ազատ է արձակվել գրավի դիմաց

PanARMENIAN.Net - Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Էդվարդ Գրիգորյանը կալանքից ազատ է արձակվել։

Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխվել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորության դիմաց. պատգամավորները վճարել են 1 միլիոն դրամ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Սասնա ծռերը» 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---