Կառավարության անդամները կաշխատեն հայկական արտադրության համակարգիչներով

Կառավարության անդամները կաշխատեն հայկական արտադրության համակարգիչներով

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության անդամները հուլիսի 4-ից կաշխատեն նոր` հայկական արտադրության Արմթաբ համակարգիչներով: Այս մասին հուլիսի 4-ի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն` ասելով. «Ինչպես տեսնում եք մոտեցումը փոխվել է, և մենք այսուհետ կաշխատենք հայկական համակարգիչներով»:

Նոր տեխնիկայով առայժմ ապահովվել է փոքր դահլիճը, որտեղ էլ անցել է գործադրի նիստը: Նիստերի դահլիճում վերազինման աշխատանքները դեռ ավարտված չեն, հայտնում է Sputnik Արմենիան:

«Սա քաղաքական մոտեցում է: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Ընդ որում` ոչ միայն ծրագրային ապահովման,այլև արտադրանքի իմաստով»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտարարել է, որ Ազգային ժողովին ևս առաջարկվելու է անցնել հայկական արտադրության համակարգիչների:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին ևս կոչ է արել գնումներ անելիս նախապատվությունը տալ հայրենական արտադրության ապրանքներին:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ համակարգիչների ձեռք բերման համար ֆինանսական միջոցներ չեն ծախսվել, քանի որ արտադրող ընկերությունը նվիրել է թաբլետները կառավարությանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---