Նախկին ոստիկանապետ Սարգսյանն իրավապահներին հաղորդել է հանցագործության մասին

Նախկին ոստիկանապետ Սարգսյանն իրավապահներին հաղորդել է հանցագործության մասին

PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ինքը՝ պատգամավորը:

«Այո, ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: Մանրամասների մասին գոնե երկու-երեք օր ես չեմ խոսելու», - ասել է Սարգսյանը:

Ավելի վաղ, լուրեր շրջանառվեցին այն մասին, որ ԱԺ պատգամավորը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արդեն տևական ժամանակ է, ինչ իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով, իրենից առանձնապես խոշոր չափերի գումար է պահանջում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---