ԶԼՄ. Ռոնալդուն պատրաստվում է Իտալիա տեղափոխվել

ԶԼՄ. Ռոնալդուն պատրաստվում է Իտալիա տեղափոխվել

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սկսել է տուն փնտրել Թուրինում, ուր տեղափոխվելու է «Յուվենտուս» տրանսֆերի դեպքում:

Ըստ աղբյուրի, պորտուգալացին երջանիկ էր Իսպանիայի մայրաքաղաքում, որտեղ իրեն հարմարավետ էր զգում ընտանիքի հետ: Սակայն բարդ հարաբերությունները «Ռեալի» ղեկավարության հետ ստիպեցին նրան մտածել ապագայի մասին, գրում է Lenta.ru-ն Marca-ի վրա հղումով:

Որպես կարիերան շարունակելու տարբերակ Ռոնալդուն դիտարկում է «Յուվենտուսը»: Ըստ իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքում հրապարակված տեղեկատվության, ակումբը պատրաստ է 400 մլն եվրո հատկացնել տրանսֆերի համար: «Ռեալը» պատրաստ է վաճառել նրան 120-150 միլիոնով, մինչդեռ պորտուգալացու աշխատավարձը կազմում է տարեկան մոտ 30 մլն:

Հունիսի 2-ին Corriere dello Sport-ը հայտնել է, որ Ռոնալդուն մտադիր է մնալ իսպանական ակումբում, եթե տարեկան 80 մլն եվրո ստանա: Բարդ բանակցությունների պատճառով ակումբի ղեկավարության հետ տարաձայնություններ առաջացան: Պարտուգալացին ակնարկել էր, որ կարող է փոխել ակումբը ՉԼ-ում «Ռեալի» հաղթանակից հետո:

Մադրիդի ակումբի կազմում Ռոնալդուն հանդես է գալիս 2009-ից: 2018-ին նրա աշխատավարձը կազմել է տարեկան 21 մլն եվրո: ՊՍԺ-ն պատրաստ է նրան 45 մլն եվրո վճարել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---