ՀՀ նախագահն ու Արսինե Խանջյանը քննարկել են ՀՀ-Սփյուռք հարաբերությունները

ՀՀ նախագահն ու Արսինե Խանջյանը քննարկել են ՀՀ-Սփյուռք հարաբերությունները

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 6-ին հյուրընկալել է կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկրի մշակութային եւ հասարակական կյանքին, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մայիսին դերասանուհի Արսինե Խանջյանը, ի թիվս մշակույթի սփյուռքահայ այլ գործիչների՝ Ատոմ Էգոյանի, Սերժ Թանկյանի և այլոց, սատարեց Հայաստանում ծավալված խաղաղ ընդվզմանը: «Այն, ինչի ականատեսն ենք վերջին երկու շաբաթում, Հայաստանում իրական ժողովրդավարականգործընթացի հաղթանակն է»,-ասվում էր նրանց հայտարարության մեջ:

Ընթերցեք նաև.ՀՀ նախագահը՝ Թանկյանին. Դուք ոչ միայն հրաշալի երաժիշտ եք, այլև արժանապատիվ ու հպարտ հայ

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---