Էջմիածնում ցուցադրել են Սբ Գեղարդը

Էջմիածնում ցուցադրել են Սբ Գեղարդը

PanARMENIAN.Net - Էջմիածնի Մայր տաճարում Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը ցուցադրել է Սբ Գեղարդը՝ նիզակը, որով, ըստ ավանդույթի, խոցել են խաչված Հիսուս Քրիստոսին։

Ավելի վաղ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք ներխուժած «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները պահանջել են հոգևորականներից իրենց ցույց տալ Մայր Տաճարի թանգարանում պահվող Սուրբ Գեղարդը: Ցուցարարները պնդել են, որ այն վաճառվել է:

Ի պատասպան, Արշակ Սրբազանը ցուցարարներին հայտնել էր, որ այն չի վաճառվել, այլ պարզապես «Գեղարդի մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»: Նա ասել էր, որ Գեղարդից մասունք պակասելու մասին տեղյակ չեն եղել։

Իր հերթին, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը հերքել է այն լուրերը, թե Մայր Տաճարի թանգարանում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել կամ վնասվել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---