ՀՀ նախագահ. Բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են ՀՀ և ՄԹ միջև երկխոսության ընդլայնմանը

ՀՀ նախագահ. Բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են ՀՀ և ՄԹ միջև երկխոսության ընդլայնմանը

PanARMENIAN.Net - Բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են ՀՀ և Միացյալ Թագավորության միջև երկխոսության ընդլայնմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդունելով Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության մշտական քարտուղար և դիվանագիտական ծառայության ղեկավար Սայմոն Մըքդոնալդին:

Բրիտանացի բարձրաստիճան դիվանագետը գովեստով է արտահայտվել վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, դրանց խաղաղ, Սահմանադրության շրջանակում հանգուցալուծման և այդ գործում Հանրապետության նախագահի դերի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ կան գործակցության մեծ ներուժ և բազմաթիվ ուղղություններ, որտեղ հնարավոր է առավել շոշափելի արդյունքների հասնել, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---