Խաչատուրով. ՀԱՊԿ-ը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին դեպքերի զարգացման դինամիկայով

Խաչատուրով. ՀԱՊԿ-ը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին դեպքերի զարգացման դինամիկայով

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունում մտահոգությամբ են հետևում ստացվող տեղեկություններին հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունների զարգացման դինամիկայի վերաբերյալ, որը չպետք է հանգեցնի իրավիճակի նոր սրման: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ մեկնաբանելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքէջում:

Խաչատուրովը նշել է, որ 2018-ի հունիսի 11-ին Ալմաթիում կայացած ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է գործընկերներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ՀՀ հետ Ադրբեջանական Հանրապետության սահմանի Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ԶՈւ վերադասավորումների ինտենսիֆիկացման և ինժեներական աշխատանքների կատարման նպատակով չեզոք գոտում նրանց առաջխաղացման մասին:

Վերահաստատելով հարցերի խաղաղ կարգավորման համար մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու կարևորությունը՝ ՀԱՊԿ քարտուղարությունը համոզմունք է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որը միակ կազմակերպությունն է, որը ունի միջազգային հանրության համապատասխան մանդատը, ինչը հաստատվում է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների 2017-ի հայտարարության մեջ:

Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամն որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել:

Ընթերցեք նաև.ՊՆ ղեկավարը Նախիջևանի սահմանին. Հակառակորդի ակտիվության դեպքում համարժեք գործողություններ ձեռնարկել

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---