Արյա Սթարքի դերակատարը պատմել է «Գահերի խաղում» աշխատանքն ավարտելու մասին

Արյա Սթարքի դերակատարը պատմել է «Գահերի խաղում» աշխատանքն ավարտելու մասին

PanARMENIAN.Net - Բրիտանացի դերասանուհի Մեյսի Ուիլյամսը, որը կատարել է Արյա Սթարքի դերը «Գահերի խաղը» սերիալում, պատմել է սերիալում աշխատանքն ավարտելու մասին: Այդ մասին նա գրել է Instagram-ի իր աքաունթում:

«Հաջողություն, Բելֆասթ: Հաջողություն, Արյա: Հաջողություն, «Գահերի խաղ»: Ինչ հաճույք ես ստացա: Արկածները սկսվում են»,-գրել է դերասանուհին լուսանկարի տակ, որտեղ պատկերված են արյան նման ներկով աղտոտված մարզակոշիկները:

Սերիալը եթեր է դուրս գալիս HBO-ում 2011-ից: 7-րդ եթերաշրջանն ավարտվել է 2017-ի օգոստոսի 28-ին՝ դիտումների ռեկորդ սահմանելով:8-րդ, եզրափակիչ մասի պրեմիերան կայանալու է 2019-ի գարնանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---