Թուրքիայում գնացք է վթարվել. 10 զոհ կա

Թուրքիայում գնացք է վթարվել. 10 զոհ կա

PanARMENIAN.Net - Թուրքիայի Թեքիրդաղ գավառում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից, որի հետևանքով 10 մարդ է զոհվել, 73-ը տուժել է: Այդ մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Էյուպ Գմյուշը:

Ինչպես նշել են երկրի տրանսպորտի նախարարությունում, երկաթուղային վթարը տեղի է ունեցել հորդառատ անձրևների հետևանքով ապարների քայքայման արդյունքում, գրում է Deutsche Welle-ն:

Վթարի պահին գնացքում ընդհանուր առմամբ եղել է 362 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Գնացքն ընթանում էր Ուզունքյորփյու-Ստամբուլ երթուղով:

«Քանի որ տեղանքը դժվարանցանելի է, շրջանում հատուկ տեխնիկա է աշխատում: Վիրավորների մեծ մասին տարհանել են աղետի վայրից»,-ասել է նահանգապետ Մեհմեդ Ջեյլանը:

Ըստ տեղական ԶԼՄ-ների, պատահարի վայր է ժամանել շտապ օգնության 100 մեքենա, 6 ռազմական ուղղաթիռ, 24 փրկարար: Վթարի վայր է մեկնել նաև տրանսպորտի նախարարը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---