Հաջիև. ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն գործող ձևաչափով

Հաջիև. ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն գործող ձևաչափով

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը պետք է շարունակվի գործող ձևաչափով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիևը:

Ըստ նրա, Հայաստանը տարբեր մակարդակներում հակասական հայտարարություններ է անում: «Ըստ միջազգային նորմերի և սկզբունքների Հայաստանը բանակցային գործընթացի մաս է կազմում»,-ասել է նա, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Հաջիևն ասել է, թե «Ադրբեջանի համար ընդունելի չէ, որ Հայաստանը կամ որևէ այլ երրորդ կողմ պայմաններ դնի բանակցային գործընթացը վարելու համար»:

Հաջիևն ասել է նաև. «Բանակցային գործընթացի հիմնարար միջազգային իրավական և քաղաքական հիմք են կազմում ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Իսկ բանակցությունների շարունակման ձևաչափը լավ է հայտնի համաշխարհային հանրությանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ու Հայաստանին», հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հուլիսի 11-ին տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Ղարաբաղի խնդրի շուրջ են բանակցությունները և հիմնական սուբյեկտն այստեղ Ղարաբաղն է։ «Հարցը եղել է Ղարաբաղի մասին, հարցը եղել է Ղարաբաղի բնակչության մասին, Ղարաբաղի ժողովրդի մասին։ Հիմնական կո՞ղմ է․ իհարկե, հիմնական կողմ է, որովհետև իրենց կյանքի մասին է խոսքը, իրենց անվտանգության մասին է խոսքը, ֆիզիկական անվտանգության մասին է, իրենք են եղել զինադադարը ստորագրող կողմ 1994թ.: Սա իրողություն է, որը միշտ եղել է»,-ասել է նախարարը։

Նա հավելել է նաև, որ Հայաստանը եղել է բանակցող կողմ և մնում է բանակցող կողմ, մնում է հավատարիմ խիստ բանակցային գործընթացի միջոցով խաղաղ կարգավորման ապահովմանը։ «Ի վերջո, առանց Արցախի որոշիչ ձայնի Հայաստանն ինչ էլ պայմանավորվի կարգավորումը բնական չի լինելու, կարգավորումը կայուն և տևական չի լինելու։ Ղարաբաղի ձայնը չափազանց էական է, և այդ սկզբունքը եղել և մնում է օրակարգում»,-ասել է Մնացականյանը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---