ԶԼՄ. Facebook-ը շոու կնկարահանի Ռոնալդուի մասին

ԶԼՄ. Facebook-ը շոու կնկարահանի Ռոնալդուի մասին

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը մտադիր է փաստագրական ֆիլմ նկարահանել հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մասին: Այդ մասին հայտնում են ընկերության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրները:

Եթե ծրագիրը իրագործվի, ապա դա կդառնա սեփական արտադրության ամենամեծ շոուն Facebook-ի պատմության մեջ: Չի բացառվում, որ դա կլինի իրապատում շոու, գրում է Bird in Flight-ը Variety-ի վրա հղումով:

Նախագծի մասին քիչ բան է հայտնի՝ ըստ պարբերականի, սերիալը բաղկացած կլինի 13 էպիզոդից, իսկ ինքը ֆուտբոլիստը նախագծին մասնակցելու համար կստանա մոտ 10 մլն դոլար: Շոուի նկարահանումներով ու պրոդյուսերությամբ կզբաղվեն Matador Content և Religion of Sports ընկերությունները: Աղբյուրներից մեկը հայտնել է, որ գործարքը մոտ է ավարտին, իսկ մյուսը՝ որ կողմերը դեռ նոր են սկսել բանակցությունները:

Վերջին շրջանում Facebook սոցցանցն ակտիվորեն փորձում է օգտագործել իր հսկայական լսարանը Watch տեսահարթակի զարգացման համար, որտեղ ցուցադրվում է ինչպես օրիգինալ բովանդակություն, այնպես էլ այլ ալիքների արատդրանք: Մինչ օրս ընկերությունն արդեն ներդրումներ արել է օրիգինալ շոուների նկարահանման մեջ, սակայն դրանք բոլորը համեստ բյուջե են ունեցել:

Ըստ փորձագետների ենթադրությունների, Facebook-ի նոր թանկարժեք նախագիծը կարող է վկայել, որ սոցցանցը մտադիր է լիարժեք պայքար մղել մրցակիցների հետ սերիլաների և իրապատում շոուների արտադրության շուկայում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---