«Անգլիացի պացիենտը»՝ վերջին 50 տարվա լավագույն գիրք

«Անգլիացի պացիենտը»՝ վերջին 50 տարվա լավագույն գիրք

PanARMENIAN.Net - «Ոսկե Բուկերի» ժյուրին հրապարակել է գրական մրցանակի դափնեկրի անունը: Այդ մասին ասվում է մրցանակի պաշտոնական կայքում:

Մրցանակը շնորհվել է կանադացի գրող Մայքլ Օնթաջեին «Անգլիացի պացիենտը» վեպի համար: Գիրքը ճանաչվել է մրցանակի գոյությունից ի վեր՝ վերջին 50 տարվա, լավագույն գեղարվեստական ստեղծագործություն, գրում է Lenta.ru-ն:

Հավակնորդների կարճ ցուցակում Բուկերի նախորդ տարիների դափնեկիրների 5 գիրք կար՝ Պենելոպա Լայվլիի «Լուսնի վագրը», Ջորջ Սոնդերսի «Լինքոլնը բարդոյում», Հիլարի Մենթելի «Գայլերի սրահը» և Վիդիադհար Սուրաջպրասադ Նայփոլի «Առկախ վիճակում» վեպը:

Վերջին կես դարի լավագույն հեղինակը որոշվել է ժողովրդական քվեարկության միջոցով:

Բուկերյան մրցանակը սահմանվել է 1968-ին: 2014-ից ի վեր այդ մրցանակին կարող է հավակնել ցանկացած անգլալեզու գրող, որի գրքերը հրապարակվել են Մեծ Բրիտանիայում: Ավելի վաղ պարգևին արժանանում էին միայն Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Բրիտանական համագործակցության երկրների հեղինակները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---