Տոնոյան. Զորակոչվողներն ավելի շատ կլինեն, հնարավոր է՝ նաև խոշոր գործարարների որդիներ 9 հուլիսի 2018 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Զորակոչվողների մեջ կլինեն ավելի շատ մարդիկ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը: Ճշտող հարցին, թե արդյոք ծառայության կմեկնեն նաև պաշտոնյանների որդիները, Տոնոյանը նշել է.«Չեմ ուզում կոնկրետ ասել, բայց այդ թվում, հնարավոր է, նաև խոշոր բիզնեսմենների», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Անդրադառնալով դիտարկմանը, թե որքանո՞վ է անաչառ համարում ԿԳ նախարարի հրամանով ստեղծված ասպիրանտուրայի և մագիստրատուրայի ընդունելությունների հարցազրույցների անցկացման հանձնաժողովի գործունեությունը, որը որոշելու է, թե ովքեր են տարկետում ստանալու և ընդունվելու ասպիրանտուրա՝ Տոնոյանը նշել է.«Հավատում եմ, որ հանձնաժողովի աշխատանքն անաչառ է եղել, որովհետև հանձնաժողովը հետհեղափոխական ժամանակշրջանում է կազմակերպվել և բավականին մեծ քանակի ուսանողներ դուրս են մնացել: Այսինքն՝ որոշակի ընտրության հարց լուծվել է»: Տոնոյանը նաև ընդգծել է, որ նորմալ է, երբ որոշ երիտասարդները հանձնաժողովի աշխատանքներից դժգոհ են մնում: «Ընտրությունից հետո միշտ ինչ-որ խնդիրներ են առաջանում, կան չհասցրած մարդիկ, կան դժգոհ մարդիկ, կարծում եմ, որ բողոք միշտ լինելու է, դրան պետք է շատ հանգիստ վերաբերվել», - ասել է նա: Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին՝ նախարարը նշել է, որ իրավիճակը սահմանին վերահսկելի է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին վաղ առավոտից հավաքակայանում է՝ նա մյուս նորակոչիկների հետ միասին մեկնելու է զինծառայության: Աշոտ Փաշինյանն ավելի վաղ դիմում էր ներկայացրել՝ Արցախում ծառայության անցնելու համար: Իսկ առավոտյան հավաքակայանում նշել էր, որ դրական է տրամադրված ու կարծում է, որ սպասվող 2 տարիները հանգիստ ու հետաքրքիր կանցնեն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ |