Դեսպան. ԱԳՆ նախկին շենքը կվերածվի բիզնես կենտրոնի

Դեսպան. ԱԳՆ նախկին շենքը կվերածվի բիզնես կենտրոնի

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ նախկին շենքը կվերածվի բիզնես կենտրոնի: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

Կառավարության 2-րդ շենքը, որտեղ նախկինում գործում էր ԱԳՆ-ն, 2012-ին վաճառվել է $51,27 միլիոնով շինարարական Տանգո ընկերությանը, որի սեփականատերն է արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը: Նախկինում ասվում էր, որ շենքում նախատեսվում է 5-աստղանի հյուրանոց բացել՝ պահպանելով շենքի արտաքին տեսքը: Շատերը դեմ էին շենքի օտարմանը գործարարին:

«Հայաստանում Էռնեկյանի նոր նախագծերից է բիզնես կենտրոնի ստեղծումը ՀՀ ԱԳՆ նախկին շենքում», - ասել է դեսպանը: Նա, սակայն, չի նշել ներդրումների ենթադրվող ծավալն ու շինարարության հնարավոր ժամկետները: Նա միայն ասել է, որ Էռնեկյանը Հայաստանում արգենտինացի ամենամեծ ներդրողն է, և առաջինը, ինչի հետ գործ են ունենում ՀՀ ժամանող զբոսաշրջիկները, արգենտինական ներդրումներով գործող ընկերություններն են՝ օդանավակայանը, բանկը, փոստը, ագրարային և գինու արտադրությունը, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Դեսպանը նշել է, որ Էռնեկյանի ներդրումային ծրագրերը Հայաստանում ամենամեծն են, նշելով, որ Արգենտինայի հայ համայնքը ակտիվ մասնակցություն ունի Հայաստանի կյանքում: «Հուսով ենք, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո արգենտինահայերից շատերը կցանկանան աջակցել ՀՀ տնտեսական և սոցիալական զարգացմանը», - ասել է նա:

Էդուարդո Էռնեկյանը Հայաստանում ամենախոշոր օտարերկրյա ներդնողն է: 2001 թ. դեկտեմբերի 17-ից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։ 2006 թ. Էռնեկյանը ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 95%-ը։

Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում: «Տիեռասե դե Արմենիա» ընկերությունը Հայաստանում 2004 թվականի նոյեմբերից 2300 հա անմշակ հողատարածքում զարգացման 15 տարիների ծրագրով զբաղվում է խաղողագործությամբ, արդեն իսկ հիմնվել է 300 հա խաղողի այգի։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---