Գործադիրը ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ կստեղծի

Գործադիրը  ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ կստեղծի

PanARMENIAN.Net - Կառավարությունը ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ կստեղծի, որի կազմում հավասար թվով կընդգրկվեն գործադիր և իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների և օրենքով սահմանված հատուկ կառույցների ներկայացուցիչներ: Խորհուրդը կգործի հասարակական հիմունքներով, համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի հուլիսի 10-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը պայմանվորված է ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում պետական մարմինների գործառույթների հստակեցման, այդ բնագավառում պետական ռազմավարության, օրենսդրական բարեփոխումների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների, ինչպես նաև առանձին հրատապ խնդիրների կարգավորման ուղղությամբ առաջարկներ մշակելու, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև գործակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախագծով կարգավորվում են խորհրդի ձևավորման, խորհրդի խնդիրների և գործառույթների իրականացմանն ուղղված հարաբերությունները: Դրա գործունեությունը դադարում է Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---