Մարզպետների միջև վիդեոկոնֆերանսներին մոտ 11,5 մլն դրամ հատկացնելու որոշումը կչեղարկվի

Մարզպետների միջև վիդեոկոնֆերանսներին մոտ 11,5 մլն դրամ հատկացնելու որոշումը կչեղարկվի

PanARMENIAN.Net - 2018 թվականի ապրիլի 12-ին նախորդ կառավարության՝ մարզպետների միջև վիդեոկոնֆերանսների ծառայություններին պետական բյուջեից 11,5 մլն դրամ հատկացնելու որոշումը կչեղարկվի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի հուլիսի 10-ի նիստի օրակարգում:

Ապրիլի կեսերին ընդունված նախագծով սահմանվում էր մարզպետարանների միջև միաժամանակյա տեսազանգերի ապահովման համար անհրաժեշտ սարքավորումների և այլ նյութերի ձեռքբերում, սակայն, ըստ գործող կառավարության, այդ որոշումը «ներկայում ոչ հրատապ է»:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը միտված է պետական բյուջեով նախատեսված միջոցների արդյունավետ կառավարմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---