ԱԳ նախարարը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին. Նպատակը բանակցությունների դինամիկան պահպանելն է10 հուլիսի 2018 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման նպատակն է պահպանել բանակցությունների դինամիկան: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում: Հուլիսի 11-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ: «Նպատակը ՝բանակցությունների դինամիկան պահպանելն է», - ասել է արտգործնախարարը՝ խոսելով Մամեդյարովի հետ հանդիպման նպատակի մասին, հայտնում է Aysor.am-ը: Ավելի վաղ Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է նախատեսվում: «Մեզ համար շատ էական է և՛ դինամիկան պահպանել, և՛ ժամանակացույց ունենալ շարունակության, և դրա մասին մենք շատ շուտով կհայտնենք․ այո, նախատեսվում է և մոտ ժամանակներս», - ասել էր ՀՀ ԱԳ նախարարը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և մաղթում է, որ այն լինի արդյունավետ և անցնի լավ մթնոլորտում, եթե հարցը համաձայնեցվի և հանդիպումը կայանա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |