Ադրբեջանական ԶԼՄ. Փարիզը հանել է Բաքվին զենք վաճառելու արգելքը10 հուլիսի 2018 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ռազմարդյունաբերության ընկերությունները մարքեթինգային աշխատանքներ են սկսել Ադրբեջանի հետ գործակցություն հաստատելու նպատակով, հայտնում է AzeriDefence կայքը: «Պաշտոնական Փարիզը հանել է ֆրանսիական ընկերություններից Ադրբեջանին ռազմական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը: Այդ երկրի ռազմարդյունաբերական ընկերություններն արդեն սկսել են մարքեթինգային աշխատանքները»,-հայտնել է AzeriDefence-ը ռազմական աղբյուրների վրա հղումով: Նշվում է նաև, որ այդ կապակցությամբ Ֆրանսիայի ռազմարդյունաբերությունը լայնորեն ներկայացված կլինի ADEX-2018 ադրբեջանական 3-րդ միջազգային ռազմադրյունաբերական ցուցահանդեսում, որն անցկացվելու է սեպտեմբերի 25-27-ին: «Մասնավորապես, ցուցահանդեսին կմասնակցեն այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են MBDA Systems, CİFAL Group, Naval Group, Airbus Defense, Etienne Lacroix, Nexter Systems, Proengin, Thales և այլ ընկերություններ»,-ասվում է հրապարակման մեջ: 1990-ականների սկզբին ԱՄՆ-ն և մի շարք եվրոպական երկրներ Ադրբեջանին ու Հայաստանին զենք վաճառելու էմբարգո են սահմանել ղարաբաղյա հակամարտության հետ կապված: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |