Նախագիծ. Մաքսային որոշ խախտումների համար տուգանվելու փոխարեն կնախազգուշացվեն11 հուլիսի 2018 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Մաքսային խախտումների որոշակի թույլատրելի չափի դեպքում քաղաքացիները տուգանվելու փոխարեն կնախազգուշացվեն: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: ՀՀ մաքսային օրենսգրքում համապատասխան փոփոխություններով սահմանվում է մաքսային փաստաթղթերում կատարված՝ հեշտությամբ ուղղելի և ակնհայտորեն կոպիտ շեղումներ չպարունակող, պետությանը վնաս չպատճառող բացթողումների, խախտումների կամ սխալների որոշակի թույլատրելի չափ, որոնց դեպքում որպես պատասխանատվության միջոց տուգանքի փոխարեն նախազգուշացում կկիրառվի: Խոսքը մասնավորապես՝ ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու կամ դրանց` ոչ իրենց անվամբ հայտարարագրելու մասին է: «Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցների հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը, որի արդյունքում չի առաջանում մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) պակաս հաշվարկում կամ չհաշվարկում, առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ», - նշվում է նախագծում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |