ԱԱԾ. Մարտունու զինկոմը բերման է ենթարկվել

ԱԱԾ. Մարտունու զինկոմը բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություններ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում և բերման ենթարկել Մարտունու զինվորական կոմիսարին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը:

Նա ասաց, որ դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ:

Ավելի վաղ, լուրեր շրջանառվեցին ԱԱԾ-ի Մարտունու զինկոմիսարիատում իրականացրած ստուգումների մասին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---