// IP Marketing video - START// IP Marketing video - END

Բաղդասարյան. ՀՀԿ-ն դեռ չի քննարկել Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը

Բաղդասարյան. ՀՀԿ-ն դեռ չի քննարկել Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն դեռևս քննարկում չի ունեցել Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Հուլիսի 8-ին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել:

«Մենք նման քննարկում չենք ունեցել, համբերեք, կքննարկենք, դրա մասին լրացուցիչ ձեզ կհաղորդենք», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Այն դիտարկմանը, թե ինչը կարող է խոչընդոտել, որ ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի՝ Բաղդասարյանը պատասխանել է. «Կշարժվենք օրենքով, ո՞վ է ասում, որ հայտարարում ենք` առաջադրում ենք, կամ չենք առաջադրում։ Չենք քննարկել»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք իմաստ ունի առաջադրել թեկնածու, երբ հանրության համակրանքը ՔՊ-ի կողմն է, նա արձագանքել է. «Քաղաքացիական պայմանագիրն ավագանիում մեծամասնությո՞ւն ունի»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հուլիսի 12-ին ժամը 10։00 տեղի կունենա Երևանի ավագանու արտահերթ նիստը, օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության օրը նշանակելու հարցն է: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երրորդ աշխատանքային օրը ժամը 10:00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որի ընթացքում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը:

քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի արտահերթ ընտրությունները անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով։ Այսպիսով, ավագանին կարող է ընտրել քաղաքապետին ոչ ուշ, քան օգոստոսի 11-ը։

 Ուշագրավ
2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել
Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը