ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Վրաստանն ապագայում դաշինքի անդամ կդառնա12 հուլիսի 2018 - 11:53 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, թե կարծում է ՝ Վրաստանն ապագայում կդառնա դաշինքի անդամ, հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստին»: Նշվում է, որ հարցը հաստատվել է Բրյուսելում հուլիսի 11-13-ն անցկացվող դաշինքի գագաթնաժողովում, և կառույցը կշարունակի նախապատրաստական գործընթացն այդ ուղղությամբ: «Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի եվրոատլանտյան ձգտումներին: Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մեր առաջնորդները հաստատել են դա, և մենք կշարունակենք աշխատել անդամակցությունը նախապատրաստելու համար»,- ասել է Սթոլթենբերգը՝ հիշեցնելով, որ դաշնակիցները համատեղ հայտարարությունում ճանաչել են Վրաստանի առաջընթացը բարեփոխումների իրականացման գործընթացում: Հուլիսի11-ին Բրյուսելում բացվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ |