Դեսպան. Ֆրանսիացի ներդրողների հետաքրքրությունը ՀՀ-ի հանդեպ աճել է

Դեսպան. Ֆրանսիացի ներդրողների հետաքրքրությունը ՀՀ-ի հանդեպ աճել է

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ֆրանիսայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ֆրանսիացի ներդրողների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է, հայտնում է Aysor.am-ը:

«Ֆրանսիայում բոլորը հետևում են բարեփոխումների այն գործընթացին, որը իրականացվում է Հայաստանում. բոլորին ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ ՀՀ նոր իշխանությունը հստակ հանձնառություն է ստանձնել կոռուպցիայի, օլիգարխիկ կառույցների և մենաշնորհային կառույցների դեմ պայքարելու: Սա շատ կարևոր ուղերձ է Հայաստանի բոլոր գործընկերների համար, մանավանդ տնտեսվարող ոլորտի դերակատարների համար», - նշել է Լաքոտը:

Անդրադառնալով Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը՝ դեսպանն ասել է, որ «մթնոլորտը շատ ջերմ էր»:

«Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ջերմ մթնոլորտում տեղի ուենցավ. նախ երկու երկրի ղեկավարներն առաջին անգամ էին հանդիպում, և դա տեղի ունեցավ երկու շատ կարևոր իրադարձությունների նախաշեմին՝ աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին և դրա շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ՀՀ պետական այցին ընդառաջ», - ասել է նա:

Ավելի վաղ, Բրյուսելում հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---