Փաշինյան. Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել ՀՀ-ում հեղափոխությունից հետո12 հուլիսի 2018 - 13:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանի մարտահրավերներից է Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Ցավոք սրտի, Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացման և ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանը ավելի ագրեսիվ դարձավ, և այս ագրեսիան միայն Հայաստանի դեմ չէ ուղղված, դա նաև ագրեսիա է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից լարվածության աճ էր տեսնում Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Նա նաև նշել է, որ ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի դեմ «հարձակում է նաև ժողովրդավարության դեմ»: «Կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը որոշակի մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան, և որքան հասկանում եմ՝ նրանք փորձում են աճեցնել լարվածությունը, որպեսզի կանխեն ժողովրդավարական ալիքի տեղաշարժը Հայաստանից Ադրբեջան», - ասել է Հայաստանի վարչապետը՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրությունը «շատ ուժեղ ազդակ կհղի Բաքվին տարածաշրջանում իրավիճակը սրելու ցանկացած փորձի համար»: Հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |