// IP Marketing video - START// IP Marketing video - END

Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն կմասնակցի Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին

Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն կմասնակցի Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին

PanARMENIAN.Net - ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, հայտնում է Aysor.am-ը:

«Ես վստահ եմ, որ հուլիսի 16-ին Երևանի ավագանին քաղաքապետ չի ընտրի: Ես տպավորություն ունեմ, որ այս փուլում ՀՀԿ-ն չի ընտրի քաղաքապետ, թեպետ ունի բոլոր հնարավորությունները», - նշել է պատգամավորը՝ ասելով, որ դեռ հայտնի չէ, թե ով է ղեկավարելու ԲՀԿ համամասնական ցուցակը:

Հուլիսի 12-ին Երևանի ավագանու նիստում որոշվել է, որ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը կանցկացվի հուլիսի 16-ին: Որոշմանը կողմ է քվեարկել Ավագանու 34 անդամ, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 1 անդամ:

Հուլիսի 9-ին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել:

 Ուշագրավ
Նշվում է, որ հայկական առաքելությունը բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով
ՀՔԾ-ն չի մեկնաբանել գործարար Խաչատուր Սուքիասյանին հարցաքննելու լուրը
ՀՔԾ-ն այժմ հետաքննում է Պողոսյանի՝ օֆշորային երեք ընկերության հետ կապը
Միրզոյանի օգտին կողմ է քվեարկել 131 պատգամավոր