ԱԿԲԱ բանկը միաժամանակ $5 մլն-ի և 700 մլն դրամի պարտատոմս կտեղաբաշխի

ԱԿԲԱ բանկը միաժամանակ $5 մլն-ի և 700 մլն դրամի պարտատոմս կտեղաբաշխի

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 2018-ի հուլիսի 12-ից հրապարակային առաջարկի միջոցով սկսում է տեղաբաշխել $5 մլն և 700 մլն դրամի՝ տարեկան համապատասխանաբար 5,25 % և 9.50 % եկամտաբերությամբ արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր։ ԱՄՆ դոլարով արժեթղթերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ ՀՀ դրամով՝ 24 ամիս: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը համապատասխանաբար կազմում է $100 և 100,000 ՀՀ դրամ։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»-ի կողմից: Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը։

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համար

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ իրավաբանական անձանց համար

Պարտատոմսերի Ծրագրային Ազդագիր

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---