2018-ի հունվար-մայիսին Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է

2018-ի հունվար-մայիսին Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին Արցախի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է կամ աճել է 102%-ով՝ հասնելով 8654-ի 2017 թվականի նույն ժամանակաշրջանի 4292-ի դիմաց, հայտնում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:

Գրանցվել է մեկ նոր զբոսաշրջային օպերատոր: Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 10 կազմակերպություն՝ 9 զբոսաշրջային օպերատոր և 1 զբոսաշրջային գործակալ:

Նույն ժամանակաշրջանում ստեղծվել է հյուրանոցային տնտեսության չորս օբյեկտ՝ 11 հյուրանոցային համարով և 24 մահճակալ-տեղով: Այժմ Արցախի Հանրապետության տարածքում գործում է հյուրանոցային տնտեսության 53 օբյեկտ` 1475 մահճակալ-տեղով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---