// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հունիսին սննդամթերքն էժանացել է մոտ 4%-ով

Հունիսին սննդամթերքն էժանացել է մոտ 4%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում 2018 թվականի հունիս ամսին մայիսի համեմատ սպառողական շուկայում գրանցվել է 1,6%-անոց գնանկում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հունիսին 3,9%-ով էժանացել են սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները:

Հագուստի և կոշկեղենի գները նվազել են 4,3%-ով, բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները՝ 0,1%-ով, հանգստի և մշակութային ծառայություններինը՝ 2,4%-ով:

1,3%-ով թանկացել են ալկոհոլային խմիչքներն և ծխախոտը, 1,2%-ով՝ կենցաղային տեխնիկան և իրերը, 0,4%-ով՝ ռեստորանների և հյուրանոցների սպասարկման գները:

Հայաստանում 2018 թվականի մայիս ամսին ապրիլի նկատմամբ սպառողական շուկայում գրանցվել էր 1%-անոց գնանկում:

 Ուշագրավ
Նշվում է, որ շենքը «մոնոլիտ տիեզերական քաղաք է հիշեցնում գիտաֆանտաստիկ ժանրից, իսկ իրականում այն եզակի թանկարժեք քարերից էր խորհրդային թագում»
Գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23:50-ից և շարունակվել մոտ 40 րոպե