Աշոտյանի հորդորը գերմանացի գործընկերոջը՝ ուսումնասիրել Rheinmetall-ի և Ադրբեջանի ռազմական գործակցությունը![]() 12 հուլիսի 2018 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Նիկոլաս Լյոբելին և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերի հետ հանդիպմանը, հորդորել է հետամուտ լինել գերմանական Rheinmetall ընկերության և Ադրբեջանի միջև ռազմական գործակցությունն ուսումնասիրելուն, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Անդրադառնալով ընկերության հետ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կնքած հուշագրին՝ Աշոտյանն առաջարկել է գերմանացի գործընկերոջը հետամուտ լինել խնդրի առավել համապարփակ ուսումնասիրությանը: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, Հայաստանում տեղի ունեցող վերջին գործընթացներին, քննարկել ընտրական օրենսդրության բարեփոխումների հետ կապված հարցեր: Աշոտյանը նշել է, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հարցերում մոտեցումների տարբերություններից տարածաշրջանային և արտաքին քաղաքական ճակատում միասնական են՝ որպես առաջնահերթություն սահմանելով պետական շահը: ![]() ![]() Փոխվարչապետ Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է որպես «ատելության միջադեպ» Ըստ հոդվածագրի, տարածաշրջանը միաժամանակ բարդ ու ոգեշնչող պատմություն ունի, իսկ հարուստ խոհարարական ժառանգությունն օգնում է շատ բան հասկանալ 2018 թվականի ապրիլի 11-ին այն միաձայն վավերացվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի կողմից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |