ԱԶԲ-ն $800.000 կհատակցնի ՀՀ կրթական և առողջապահական ոլորտներին

ԱԶԲ-ն $800.000 կհատակցնի ՀՀ կրթական և առողջապահական ոլորտներին

PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) $800.000-ի դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներում ծրագրերի իրականացման նպատակով, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարար Արսեն Թորոսյանի՝ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի սոցիալական ոլորտի վարչության տնօրեն Ռիե Հիրաոկայիհետ հանդիպման ընթացքում նշվել է, որ այդ ծրագրերի շուրջ փաստաթղթային վերջին հստակեցումներն են կատարվում պետական համապատասխան կառույցների հետ:

Դրամաշնորհը որպես տեխնիկական աջակցություն ուղղվելու է նշված երկու ոլորտում համակարգային խնդիրների լուծմանը:

«Այս առումով Ռիե Հիրաոկան հետաքրքրվել է ԱՆ առաջնահերթություններով` ըստ այդմ հստակեցնելու ֆինանսավորման կոնկրետ ուղղությունները: Թորոսյանը շեշտել է, որ նախարարությունն առաջնահերթորեն կարևորում է մարդկային կապիտալի զարգացումը, առողջության առաջնային պահպանման օղակի վերազինումը, սքրինինգային ծրագրերի իրականացումը` ուղղված, մասնավորապես, քաղցկեղի կանխարգելմանն ու երեխաների շրջանում հիվանդությունների վաղ հայտնաբերմանը», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---