Միրզոյան. Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի կոնսենսուսով

Միրզոյան. Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի կոնսենսուսով

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ բարեփոխումները և վերջնական փաստաթուղթը պետք է ընդունվեն քաղաքական ուժերի միջև կոնսենսուսով, հայտնում է Aysor.am-ը:

«Աշխատանքային նիստում արձանագրվել է, որ բոլորիս ցանկությունն է՝ ի վերջո ունենալ մեկ փաստաթուղթ։ Կոնսենսուսը այն ուղենիշն է, որին ձգտում ենք բոլորս», - ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է նա։

Հարցին, թե ի՞նչ հունով պետք է ընթանանքննարկումները այն դրույթների շուրջ, որոնց վերաբերյալ քաղաքական ուժերի միջև փոխհամաձայնություն չկա, Միրզոյանը պատասխանել է, որ «ինքը լավատես է»:

Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված խորհրդարանական չորս խմբակցության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի նիստեր է մեկնարկել են հուլիսի 4-ից:

Ավելի վաղ,ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող է ստեղծվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---