Համայնքներում սուբվենցիոն 38 ծրագիր կիրականացվի

Համայնքներում սուբվենցիոն 38 ծրագիր  կիրականացվի

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրային հայտերը.38 ծրագիր կիրականացվի, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ հանրապետության 37 համայնքից ստացվել է սուբենցիայի 42 ծրագրային հայտ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 1,5 մլրդ դրամ։

Նախարարի զեկուցմամբ նշված գումարից համայնքների կողմից ֆինանսավորումը կազմում է 980,3 մլն դրամ, պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափը` 642,8 մլն դրամ, իսկ 598,4 հազար դրամը մասնավոր հատվածի միջոցներն են:

Հավանության է արժանացել 38 ծրագիր, որոնք նպատակաուղղված են համայնքների փողոցների ասֆալտապատմանն ու բարեկարգմանը, էներգախնայողության, փողոցային լուսավորության և ֆոտովոլտային կայանների կառուցմանը, խմելու ջրի և ոռոգման համակարգերի կառուցմանն ու վերանորոգմանը, ինչպես նաև մանկապարտեզների, երաժշտական դպրոցների, մշակութային տների, հանդիսությունների սրահների, համայնքային կենտրոնների կառուցմանն ու վերանորոգմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության ձեռնարկած հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում հավաքված գումարներից մինչև 10 միլիարդ դրամ առաջիկայում կհատկացվի ՀՀ համայնքներին՝ կառավարության հետ համատեղ սուբվենցիայի նոր ծրագրեր իրականացնելու համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---