ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը հանդիպել են կաթողիկոսին![]() 16 հուլիսի 2018 - 10:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբեն Մելիքյանը: «Երեկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել ենք Մայր Աթոռ՝ հանդիպելու Գարեգին Բ Վեհափառին՝ կապված նախորդ օրը Գնդեվանքի մերձակայքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացված ֆիզիկական ոտնձգության արտասովոր ու դատապարտելի փաստի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը», - ասվում է Մելիքյանի գրառման մեջ։ Ավելի վաղ Մելիքյանը գրել էր, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու դավանորդ են, ուստի ՀԱԵ նվիրապետի՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ ոտնձգությունը վերաբերելի է նաև Արցախի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնության խղճի ու դավանանքի ազատությանը։ «Խստորեն դատապարտում եմ ոտնձգության փաստը և ողջունում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արագ ու համարժեք արձագանքը»,-ասվում էր գրառման մեջ։ Հուլիսի 14-ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները շրջափակել էին Գարեգին Բ-ի մեքենան Վայոց Ձորում, ուր նա ուխտի էր մեկնել մեկնել Գնդեվանք: Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է եղել մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցրել կաթողիկոսի հասցեին։ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ,», - գրել էր Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Ավիատոմսերի գինը սկսվում է €175-ից
Նա յուրացրել է $5.3 մլն, չի վճարել 2 մլրդ դրամի հարկ Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ԱՄԷ-ում Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ է լինելու հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |