Հայ զինվորները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018»-ին

Հայ զինվորները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018»-ին

PanARMENIAN.Net - Հայ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումներին: Ռուսաստանի և Բելառուսի տարածքում անցկացվելիք մրցումներին մասնակցելու նպատակով հուլիսի 17-ին Մոսկվա կմեկնեն ՀՀ ԶՈՒ հավաքական թիմերը: Մոսկվայից հայ զինծառայողները կմեկնեն մրցումների անցկացման վայրեր` Կոստրոմա, Նովոսիբիրսկ, Պենզա, Սանկտ Պետերբուրգ, Նոգինսկ, Բրեստ:

Մրցումները կայանալու են հուլիսի 17-ից օգոստոսի 12-ը:

«Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը Հայաստանում կայանալիք «Ընկերակցության մարտիկ» մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն Բելառուսի, Իրանի,Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---