ՀՖՖ ևս մեկ ակումբ Հայրապետյանի դեմ հայտարարություն է արել16 հուլիսի 2018 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ դժգոհել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքից: Ըստ հաղորդագրության, ՀՖՖ մշտապես խնդիրներ է առաջացնում ակումբի համար՝ տարբեր «անօրինական միջոցներով զրկելով թիմին չեմպիոնական տիտղոսներից» «Մասնավորապես, բոլորն էլ հիշում են 2008թ. «Արարատ» - «Փյունիկ» խայտառակ ոսկե խաղը, երբ մեզ ամեն գնով չթողեցին նվաճել չեմպիոնական տիտղոսը։ Այնուհետև, անհասկանալի պատճառներով զրկեցին ՈՒԵՖԱ արտոնագրից, և «Արարատը» հնարավորություն չունեցավ մասնակցելու ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փուլին: «Արարատի» ղեկավարությունը մինչ 2008թ. լուրջ ներդրումներ է կատարել՝ փորձելով զարգացնել հայկական ֆուտբոլը։ Սակայն ՀՖՖ տարիներ շարունակ, մեղմ ասած, անհարգալից պահվածքը, «Արարատի» ղեկավարությանը թույլ չտվեց իրականացնել իր առջև դրված նպատակները։ «Արարատի» ղեկավարությունը պատրաստ է կրկին մեծ նրեդրումներ կատարել, եթե ՀՖՖ նախագահը և աշխատակազմը հրաժարական ներկայացնեն», - նշվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ակումբն ամեն տարի կանգնած է մարզադաշտ գտնելու խնդիրների առջև։ «ՀՖՖ ոչ մի կերպ չի ցանկանում «Արարատին» տրամադրել որևէ մարզադաշտ՝ տնային հանդիպումներն անցկացնելու համար։ Մենք ստիպված ենք ամեն տարի նոր մարզադաշտում անցկացնել առաջնության տնային հանդիպումները։ Կարծում ենք ավելորդ է ևս մեկ անգամ նշել խայտառակ մրավարության մասին։ Բոլրին էլ քաջ հայտնի է, որ մրցավարները դաշտում կատարում են ՀՖՖ նախագահի հրահանգները։ Եվ բոլորից շատ այդ արատավոր երևույթից տուժել է հենց «Արարատը»։ Այն ինչ տեղի ունեցավ հունիսի 30-ին կայացած ՀՖՖ-ի արտահերթ նիստին, մենք որակում ենք ուղղակի խայտառակություն։ ՀՖՖ-ի նպատակն էր «Շիրակ» ՖԱ-ի ՀՖՖ-ին ադամակցության դադարեցումը։ Բացի այդ, նրանք ՀՖՖ-ի կազմ էին ներգրավում նոր անդամենրի, որոնց գործունեության մասին ոչ մի տեղեկություն չկար», - նշվում է հաղորդագրության մեջ: Ակումբը հորդորում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային «ուշքի գալ, այլապես ստիպված կլինեն դիմել կտրուկ քայլերի՝ հարցը բարձրացնելով սպորտային արբիտրաժային դատարանում»: Ավելի վաղ,«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայտարարել էր՝ կարող է դիմել սպորտային արբիտրաժային դատարան՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողությունների և դրա նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ առնչություն ունեցող «Ավանի Ակադեմիա» ֆուտբոլային ակումբի ստեղծման հետ կապված: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |