Արցախցի պատանին՝ ուշուի աշխարհի չեմպիոն

Արցախցի պատանին՝ ուշուի աշխարհի չեմպիոն

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-15-ը Բրազիլիայում անցկացված սանդա ուշուի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանն արցախցի մարզիկ Արսեն Բաղրյանը գրավել է առաջին մրցանակային տեղը՝ դառնալով աշխարհի չեմպիոն:

Այս մասին ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը՝ հավելելով, որ ևս մեկ արցախցի մարզիկ՝ Վարդան Աբրահամյանը գրավել է երրորդ մրցանակային տեղը, հայտնում է «Արցախպրեսը»:

Նրա խոսքով՝ մրցանակային տեղեր գրաված մասնակիցներն արժանացել են պատվոգրերի և մեդալների:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---