Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են (Թարմացված)

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են (Թարմացված)

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Հարցին, թե մասնավորապես ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը, Մուսինյանը չմանրամասնեց՝ հավելելով, որ պաշտոնական տեղեկատվությունը պետք է ներկայացնի կառավարությունը:

14:05 Քիչ առաջ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել Տեր-Պետրոսյան-Փաշինյան հանդիպման մանրամասների մասին:

«Երեկ՝ հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---