Կառավարության գործերի կառավարիչը պաշտոնից ազատվել է

Կառավարության գործերի կառավարիչը պաշտոնից ազատվել է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու համար:

«Հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան», - գրել է նա:

Ավելի վաղ, մամուլում լուրեր են շրջանառվել, որ Աճեմյանը, իբրև թե, սպառնացել է «Աշտարակ կաթ» ընկերության ղեկավարին՝ պահանջելով գործարանը նախկին սեփականատիրոջը վերադարձնել: «Աշտարակ կաթը» Facebook-ի իր էջում հաստատել է Աճեմյանի հետ հանդիպման փաստը՝ հերքելով սպառնալիքների մասին լուրերը:

Ավելի վաղ, «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը ներկայացրել էր իր գործարանի «ռեյդերային զավթման» պատմությունը: Նա նշում էր, որ նախորդ իշխանությունների օրոք իր ընկերության նկատմամբ «պետական հովանավորությամբ» իրականացվել են «բազմաթիվ ապօրինի գործողություններ»:

Մասնավորապես, նրա խոսքով, «Պարգև» ՍՊԸ-ն, որի հետ տարիներ շարունակ գործակցել է «Աշտարակ կաթ» ընկերությունը և որի, ըստ շրջանառվող լուրերի, ստվերային սեփականատերերից է նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «առանց իրավական հիմքի, առանց պայմանագրի, առանց հանձնման-ընդունման ակտի, ապօրինի կերպով մտել է «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի տարածք, ընկերության անունից իրականացրել տնտեսական գործունեություն` ապօրինի կերպով յուրացնելով և օգտագործելով ՓԲԸ-ի գույքը, շրջանառու միջոցները` նյութերը, ակցիզները, տեխնոլոգիաները և ապրանքային նշանները»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---